Օբաման Հավանայում այցելել Է ավանդական կուբայական խոհանոցի մասնավոր ռեստորան
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը մարտի 20-ին պետական այցով ժամանել Է Կուբա, ընթրել Է Հավանայի մասնավոր ռեստորաններից մեկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Պետության ղեկավարն ընտանիքի հետ ընտրել Է San Cristobal ռեստորանը՝ Կուբայի մայրաքաղաքի լավագույն մասնավոր ռեստորաններից մեկը, որն առաջարկում Է երկրի ավանդական կերակուրներ, մասնավորապես, տապակած խոզի միս, լոբստերներ եւ ծովամթերք:
Նախագահի ընտրությունը բավականին խորհրդանշական Է, քանի որ մարտի 21-ին կուբացի ձեռնարկատերերի հետ կայանալիք հանդիպման ընթացքում Օբաման մտադիր Է շեշտը դնել մասնավոր գործարարության զարգացման անհրաժեշտության վրա: Նույն օրը պլանավորված են բանակցություններ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի եւ երկրի կառավարության հետ:
Կուբայի իշխանությունները 2010 թվականից վարում են տնտեսության ոլորտում մասնակի ազատականացման քաղաքականություն: Երկրի քաղաքացիներին թույլատրված Է բացել մասնավոր ձեռնարկություններ՝ ռեստորաններ, սրճարաններ, արհեստանոցներ: Միջին եւ խոշոր ձեռնարկությունները նախկինի պես գտնվում են պետության կառավարման ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



