Դոնալդ Թրամփի քույրն սպառնալիքներով նամակ Է ստացել
МЕЖДУНАРОДНОЕՄիլիարդատեր եւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկի՝ Դոնալդ Թրամփի քույրն սպառնալիքներով նամակ Է ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Մերիեն Թրամփ Բերրին բնակվում Է Ֆիլադելֆիայում, որտեղ դատավոր Է աշխատում վերաքննիչ դատարանում:
Հետաքննությունների համերկրային բյուրոյի աշխատակիցները հայտնել են, որ իրենք նախազգուշացվել են պատահածի մասին եւ այս գործով սերտորեն համագործակցում են հատուկ ծառայությունների, ինչպես նաեւ մարշալների ծառայության հետ:
Անցյալ շաբաթ քաղաքական գործչի 32-ամյա որդի Էրիկ Թրամփը, որը բնակվում Է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու շրջանի Էլիտար բնակելի համալիրում, ստացել Է կասկածելի նամակ՝ սպիտակ փոշիով: Շատ չանցած ոստիկանությունը հայտնել Է, որ փոշու մեջ թունավոր նյութ չկա:
Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները, ինչպես նաեւ միլարդատերն ինքը, առայժմ չեն մեկնաբանել պատահածը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



