Ճապոնիայի կառավարությունը 800 հազարի Է հասցնելու ջրածնային ավտոմեքենաների թիվը երկրում
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի կառավարությունը մտադիր է մինչեւ 2030 թվականը 800 հազարի հասցնել երկրում գրանցված էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների թիվը, որոնք աշխատում են ջրածին օգտագործող վառելիքային մարտկոցներով:
Մթնոլորտային թթվածնի հետ դրա միանալու դեպքում ստեղծվում է էլեկտրաէներգիա, որը գործի է դնում շարժիչը: Ընդսմին մթնոլորտ է արտանետվում միայն անվնաս ջրային գոլորշի:
Ինչպես հայտնել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը, իշխանությունները ջանքեր կգործադրեն, որպեսզի մինչեւ 2025 թվականը ջրածնային ավտոմոբիլի գինը ներկայիս 7 մլն իենից (ավելի քան 63 հազար դոլար) նվազեցվի մինչեւ շուրջ 2 մլն իենի՝ մոտավորապես 18 հազար դոլարի մակարդակ: Կառավարությունը նաեւ մտադիր է նպաստել այն բանին, որ չորս անգամ ավելացնի ջրածնային լցակայանների թավքանակը: Առաջիկա տասը տարում ենթադրվում է ստեղծել 320 նման կայաններից բաղկացած ցանց՝ առավելապես խոշոր քաղաքներում:
Ներկայում Ճապոնիայում ջրածնային ավտոմեքենաներ են արդեն արտադրում Toyota motor եւ Honda motor ընկերությունները: 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Ամառային օլիմպիադան սպասարկելու են միայն նման մեքենաներ, որոնց հետ Ճապոնիայում տեխնոլոգիական եւ էկոլոգիական մեծ պլաններ են կապում: Ներկայում Ճապոնիայում գրանցված է շուրջ 69 մլն ավտոմեքենա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



