Դոնի Ռոստովի օդանավակայանն ավիաաղետից հետո ուղարկել Է առաջին մարդատար չվերթերը, այդ թվում՝ Երեւան
МЕЖДУНАРОДНОЕԴոնի Ռոստովի օդանավակայանն առաջին մարդատար չվերթերն Է ուղարկել լույս մարտի 19-ի գիշերը FlyDubai ավիաընկերության Boeing-737-800 ինքնաթիռի կործանումից հետո: «Դոնավիա» ավիաընկերության երկու ինքնաթիռներ մեկնել են Սանկտ Պետերբուրգ եւ Երեւան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ընկերության մամուլի քարտուղար Իննա Չուռլյաեւան:
«Մեկնել են «Դոնավիա»-ի առաջին երկու չվերթերը. առաջինը՝ «Պուլկովո»՝ Սանկտ Պետերբուրգ՝ 82 ուղեւորներով, երկրորդը՝ Երեւան՝ 98 ուղեւորներով»,-նշել Է Չուռլյաեւան:
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ավարտել են բոլոր աշխատանքները Դոնի Ռոստովի օդանավակայանում: Գերատեսչության փոխղեկավար Լեոնիդ Բելյաեւն ասել Է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանն անցել Է աշխատանքի սովորական ռեժիմի: «Այժմ ուղեւորները կարող են ժամանել օդանավակայան, գրանցվել եւ սահմանված կարգով մեկնել իրենց անհրաժեշտ վայրը»,-հավելել Է Բելյաեւը:
Մարտի 21-ին Մոսկվայի ժամանակով ժամը 9:25-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում առաջինը վայրԷջք Է կատարել Ռուսաստանի ԱԻՆ-ի ԱՆ-148 ինքնաթիռը:



