Վրաստանի վարչապետը ծանոթացել Է Թբիլիսիի Սուրբ երրորդության տաճարում բռնկած հրդեհի հետեւանքներին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի իշխանությունները բոլոր ջանքերը կներդնեն, որպեսզի վերացնեն Թբիլիսի կենտրոնում գտնվող Սուրբ երրորդության մայր տաճարում (Սամեբա) բռնկած հրդեհի հետեւանքները: Այդ մասին երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է այն բանից հետո, երբ տեղում ծանոթացել Է պատահածի հետ:
Մարտի 20-ին ավելի քան չորս ժամ մայրաքաղաքի հրշեջ բրիգադները փորձում Էին կրակը մարել Սամեբա տաճարի առաջին հարկում: Նրանց աշխատանքը դժվարացրել Է քամին եւ այն փաստը, որ բռնկման օջախի վայրը դժվարամատչելի Էր:
Հրդեհը Մայր տաճարում սկսվել Է կիրակնօրյա քարոզից հետո. այրվել Է շուրջ 1200 քառակուսի մետր մակերեսով տարածք: Հետաքննություն Է անցկացվում՝ պարզելու հրդեհի ծագման պատճառները, հայտնել են Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունում:
Հրշեջ ծառայությունը մինչ այժմ աշխատում Է պատահածի վայրում, մոբիլիզացվել են մաքրման ծառայության բրիգադները:
Հրդեհն սկսվել Է երիտասարդական կենտրոնի օժանդակ շինություններից մեկում, որտեղ պահպանվում են գրքեր, գրասենյակային պիտույքներ, ինչպես նաեւ հագուստներ եւ բարեգործութան համար նախատեսված առարկաներ:
Հրդեհի բռնկման պահին տաճարը բազմամարդ Է եղել. դրանից մեկ ժամ առաջ այստեղ ծիսակատարություն Է անցկացրել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը:
Սակայն մարդկանց ժամանակին տարհանել են: Աննշան վնասվածքներ Է ստացել եկեղեցու սպասավորներից մեկը, որին հոսպիտալացնելու հարկ չի եղել:



