25 մլն դոլար ներհոսք՝ Նովրուզի շրջանում
БЛОГՆարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նովրուզի տոնակատարությունների շրջանում Հայաստան են այցելում բավական մեծ թվով իրանցիներ։ Դրա հետևանքով ավելանում են տարադրամային հոսքերը, ինչն էլ հանգեցնում է հատկապես ամերիկյան դոլարի գնի նվազեցմանը:
Ընդանուր առմանբ տոնակատարությունների շրջանում, դեպի Հայաստան դոլարի ներհոսքը տատանվում է 20-25 մլն-ի սահմաններում:
Առաջարկի մեծացման հետևանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի գինը նվազել է մոտ 10 նիշով։ Տոնական շրջանը սկսված է, և սպասվում է որ այս տարի իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալիորեն կավելանա:
Դա իհարկե պայմանավորված է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ, որը հնարավորություն է տվել թուլացնել սոցիալական ճնշումը, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել դեպի ՀՀ ֆինանսական հոսքերի ավելացմանը:
Նովրուզի շրջանը հնարավորություն կտա ԿԲ-ին ավելացնել սեփական արժութային պաշարները: Դատելով դոլարի արժեզրկումից, կարելի է ասել, որ ԿԲ-ն այս պահին միջամտություն չի կատարում: Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է տատանումների թույլ ալիքի հետ: