Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է երկերեսանիության մեջ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եվրամիությանն ահաբեկչության դեմ պայքարելու հարցում անկեղծ չլինելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«ԵՄ-ն Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն ստացվում է այնպես, որ թույլատրում է քաղաքում վրան կանգնեցնել: Քանի դեռ դուք անկեղծ չեք, ես կշարունակեմ այսպես խոսել: 1963 թվականից ի վեր Թուրքիային իր դռների մոտ սպասեցնել տվող Եվրամիությունը շարունակում է երկերեսանիություն անել»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Բելգիային պաշտոնական բողոք է հայտնել, որ վարչապետ ԱհմեդԴավութօղլուի կողմից Բրյուսել այցելության ժամանակ տեղական իշխանությունները թույլատրել են քաղաքի կենտրոնում կանգնեցնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) վրանը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս հարցովհեռախոսազրույց է ունեցել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար ԴիդիեՌեյնդերսի հետ:
Խնդրի հետ կապված Անկարայում Բելգիայի դեսպան Մարկ Թրոնթուզուն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան են հայտնել Թուրքիայի բողոքը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵՄ երկրների ղեկավարների հետ բանակցությունների համար օրերս մեկնել էր Բրյուսել: Այստեղնրա հյուրանոցի առաջ Քրդական բանվորական կուսակցությունը վրան էր դրել՝ փակցնելով PKK-ի դրոշներն ու առաջնորդների լուսանկարները՝բողոք հայտնելով քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ:



