Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընտրական համակարգի «առողջացմանն» ընդառաջ

БЛОГ

Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընտրությունները բազմասպեկտ և բազմաբովանդակ գործընթաց են, ուստի դեռևս չկա դրանց հիմնահատկանիշները վերհանող և առանձնահատկություններն ընդգծող միասնական սահմանումը, հետևաբար կներկայացնենք տարբեր հեղինակային մոտեցումներ և բնորոշումներ` ընդգծելով նաև մեր մոտեցումը:

Արևմտյան քաղաքագիտական գրականության մեջ առավել տարածված է այն մոտեցումը, համաձայն որի հենց ընտրություններն են հանդիսանում հասարակական-քաղաքական գործընթացների հիմնասյունը` ժողովրդավարական հասարակարգերում: Արևմտյան հեղինակների աշխատություններն առանձնանում են նաև նրանով, որքանով, ուսումնասիրելով ընտրությունները նախընթաց, փորձ է արվում ցույց տալ, թե ինչպես է «ճահճացած» երկներում աշխատում այս կամ այն ընտրական համակարգը:

Այսպես, ընտրությունները ժողովրդավարական հասարակություններում քաղաքականությունը հասկանալու համար բանալի են հանդիսանում, որոնք իշխանություններին լիազորում են որոշումներ ընդունել խաղաղության և պատերազմի, աղքատության և հարստության, հասարակությանը կառավարող օրենքների մասին:

Ցանկացած պետականորեն կազմավորված հասարակական-քաղաքական համակարգի բնութագրման հարցում առանձնահատուկ դեր և նշանակություն ունեն ընտրական համակարգերը որպես պետական իշխանության մարմինների ձևավորման կանոն ու մեխանիզմ: Ընտրական համակարգը քաղաքական համակարգի տարրն է, և քաղաքականության առանցքային տարրի` պետական իշխանության, լեգալ կայացման և լեգիտիմ գործառնության գործուն մեխանիզմը:

Անդրկովկասյան տարածաշրջանային ընտրական համակարգերի վերլուծությունից պարզ է դառնում այն ակնհայտ օրինաչափությունը, որ և համամասնական և մեծամասնական համակարգերն ու դրանց համակցություններ հանդիսացող խառն ընտրական համակարգերը յուրօրինակ դրսևորում են ստանում Հարավկովկասյան երկրներում: Յուրաքանչյուր երկրում ընտրական համակարգի վրա ազդում են ազգային, էթնո-մշակութային, պատմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական և ինստիտուցիոնալ գործոնները:

Այսպես, հարկ է նշել, որ թե’ համամասնական, թե’ մեծամասնական ընտրական համակարգերը հարավկովկասյան տարածաշրջանում ունեն իրենց առավելություններն ու թերությունները:

Այսպես, մեծամասնական համակարգի կիրառումը երեք երկրներում կարոևորվում է նրանով, որ նրանցում դեռևս կուսակցական համակարգերը լիովին չեն կայացել և այս համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս առավել անմիջական կապ հաստատել ընտրողների և ընտրվողների միջև` առավել առարկայական դարձնելով ժողովուրդ իշխանություն կապը: Սակայն արդարության առաջ չմեղանչելու համար պետք է ընդգծենք, որ հենց մեծամասնական համակարգն է նպաստում ծայրահեղական կուսակցությունների և քաղաքական ուժերի առաջացմանը, որոնց չներկայացվածությունը կամ թերներկայացվածությունն օրենսդիր մարմնում նպաստում է արտախորհրդարանական ընդդիմության ձևավորմանն, որը հղի է վարչակարգի դեմ ուղղված հակահամակարգային ծայրահեղական շարժման վերածվելու լուրջ սպառնալիքով:

Համամասնական համակարգի կիրառման արդյունքում ստեղծված կոալիցիոն կառավարություններն ու դրանցում տարբեր ուժերի ներկայացվածությունը կարող է անարդյունավետ լինել հակամարտայնությամբ բնորոշվող երկրների համար: Այն մասամբ վերաբերում է Վրաստանին, որտեղ ընթացող «մոնոէթնիկացման» քաղաքականության տրամաբանությունից չի բխում տարբեր փոքրամասնությունների համաչափ ներկայացվածությունն օրենսդիր և գործադիր իշխանություններում:

Անդրադառնալով Ադրբեջանի ընտրական համակարգին, պետք է նշել, որ մեծամասնական համակարգի կիրառումը, առերևույթ օպտիմալ թվալով, իրականում չի բխում ժողովրդավարացման տրամաբանությունից այնքանով, որքանով չի նպաստում միջկուսակցական պայքարին և մրցակցությանն, այդ հիմքով ժողովրդավարական կառավարության ձևավորմանը:

Եթե մեծամասնական ցուցակով առաջադրված թեկնածուն, գոնե նախընտրական քարոզչության ժամանակ, «բազմաթիվ» հանդպումներ, անմիջական զրույցներ վարելով իր ընտրազանգվածի հետ, սին խոստումներ տալով և այլն, չի հայտնվում խորհրդարանում` ինչու պետք է հենց նույն ընտրողը ցանկանա, որ այդ նույն թեկնածուն համամասնական ցուցակով անցնի խորհրդարան: Նշյալը հստակ ապացուցում է, որ կիրառվող այս համակարգը ժողովրդի կամքին հակառակ է, այսինքն լրիվ ժողովրդավարական չէ:

Ամփոփելով փաստենք, որ իրականում մեզ հարկավոր է այնպիսի համակարգ, որ նորմալ և գրագետ մարդկանց քանակը դառնա համաչափություն, իսկ գործից հասկացող մարդիկ կան գրեթե բոլոր կուսակցություններում, ուղղակի նրանց չի տրվում այդ հնարավորությունը: Մի խոսքով, պետք է առաջին հերթին առողջացնել և կայացնել կուսակցությունները:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию