ՀՀ ԿԲ-ն հիշեցնում է գրավատների կողմից դոլարով վարկերի տրամադրման անօրինականության մասին
ЭКОНОМИКАԿենտրոնական բանկը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր: Ընդ որում` սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հայտարարության մեջ նաև նշված է. «Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է, և նման դեպքերում հորդորում ենք դիմել Կենտրոնական բանկ` զանգահարելով (010) 592 697 հեռախոսահամարին»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



