ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ երեք մարդ է տուժել ինքնաթիռի վթարից
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Վիսկոնսին նահանգում Piper Meridian մակնիշի ինքնաթիռը կործանվել է ավիաշոուի ժամանակ, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ABC հեռուստաալիքը։
Վթարը եղել է ժամը 7։45-ի սահմաններում, Օշկոշ քաղաքում ընթացող EAA AirVenture շոուի ժամանակ։ Թռիչքի ժամանակ ինքնաթիռում հինգ մարդ է եղել։ Տուժածներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենաներով, եւս մեկին՝ ուղղաթիռով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հաղորդվում է, որ տեղական Ուիթման օդանավակայանաը փակվել է։ Ականատեսները հայտնել են, որ թռիչքուղուց սեւ ծուխ է նկատվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



