Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մարտի 22-ի աստղագուշակ

ОБЩЕСТВО


Խոյ

Խոյերը սկսում են ավելի վստահ լինել իրենց ճշմարտացիությանը, ավելի արագ կողմնորոշվել իրավիճակում, փարատել կասկածները, փաստարկներ ընտրել վեճերում, ձայնի իրավունք են ստանում խորհրդակցություններում: Կարելի է անցնել ուսումնական փուլի, փաստաթղթերի ձևակերպման, բանակցությունների, ծրագրման, մեկնել գործուղման: Տեղաշարժեր են սպասվում բյուրոկրատական հարցերում: Բարձրանում են պաշտոն, վկայական ստանալու հնարավորությունները:

Ցուլ

Ցուլերին իրավիճակը թույլ է տալիս նոր կապեր հաստատել, գիտակցել բացվող հեռանկարները, հնարավոր ռիսկերը: Չարժե բաց թողնել ինչ-որ բան սովորելու, հաղորդակցական և տեխնիկական հմտությունները զարգացնելու հնարարվորությունը: Կարող է բացվել նոր տեղեկատվական ալիք կամ հետաքրքիր երթուղի: Մեծ կշիռ կարող է ստանալ կոնկրետ դեմքի կարծիքը, փաստաթղթերի ստորագրումը կամ համաձայնեցումը:

Երկվորյակ

Ժամանակն է, որ Երկվորյակները նոր տրամադրվածության գան, ծրագրային փոփոխությունների ուղղություն վերցնեն: Հին ծրագրերն ուժի մեջ են մնում, սակայն ժամանակն է դրանց մի մասից հրաժարվելու կամ վերանայելու: Որոշ կասկածներ վերանում են կամ այլ տեսք են ստանում: Հնարավոր է առաջընթաց գործընկերության, պայմանագրի ձևակերպման կամ վերակնքման մեջ: Կարող է ակտուալ դառնալ կրթության ստացումը, վերաորակավորումը:

Խեցգետին

Այսօր Խեցգետինները խորասուզված են գործերում կամ գտնվում են զգացմունքային հարմարավետ վիճակում, ինչը կարող է խանգարել ժամանակին նկատել իրադրության փոփոխությունը: Արժե ավելի ուշադիր լինել, այլապես բաց կթողնեք հետաքրքիր միտումները, իսկ կարևոր գործերում կարող են ձեզանից առաջ ընկնել հնարամիտ մրցակիցները: Նորություններին կարող եք հեշտությամբ ծանոթանալ ուղևորությունների, այցերի ընթացքում:

Առյուծ

Ժամանակն է, որ Առյուծները բացեն իրենց կենսագրության հերթական էջը: Օրը հարմար է մտածողությունն ավելի լավատեսական և գործնական դարձնելու համար: Չարժե ժամանակ կորցնել, եթե ձեր ծրագրերը կապված են կրթության, շփումների, ուղևորությունների, ելույթների, լիազորությունների և աշխարհայացքի ընդլայնման հետ կամ կախված են կոնկրետ անձից: Որոշ Առյուծներ կարող են ուշացնել իրենց վերափոխումը՝ տրվելով կասկածներին, կառչելով անցյալից:

Կույս

Շատ Կույսերի այսօր դժվար է համաձայնեցնել մտքերն ու զգացողությունները: Զգացմունքները, տրամադրությունները, ընթացիկ կարիքները, այսրոպեական քմահաճույքները կարող են թեքել մի ուղղությամբ, թարմ մտահղացումները՝ այլ: Վերակազմակերպվելու և ձեզ ամբողջությամբ նոր ծրագրերին նվիրելու համար կարող է մի քանի օր անհրաժեշտ լինել, սակայն աստղերը հիշեցնում են, որ այժմ հաջող գաղափարները և գործողությունները հապաղումներ չեն հանդուրժում:

Կշեռք

Կշեռքները կարող են հետաքրքիր առաջարկություն, մտորումների համար սնունդ ստանալ: Հնարավոր է հայտնվի մեկը, ով ձեզ համար հուսալի ընկեր կամ գործընկեր կդառնա: Պայմաններ են ձևավորվում գործնական բանակցությունների, պայմանագրի կնքման, վեճի լուծման, փոխադարձ պարտականությունների հստակեցման համար: Սակայն նման միջոցառումները ծայրահեղ կառուցողականություն են պահանջում, որին այժմ կարող եք պատրաստ չլինել:

Կարիճ

Կարիճները կարող են չվախենալ կտրուկ փոփոխություններից: Անցումը նոր մտքերի, կապերի, կարգերի կամ այլ նորարարությունների շատերի մոտ սահուն կընթանա: Այժմ ձեզ կարող են լքել կասկածները, սակայն, դրա հետ մեկտեղ, կարող են զրոյանալ որոշ ծրագրեր, հեռանալ մարդիկ: Հնարավոր են փոփոխություններ ձեր հետաքրքրությունների հիմնական ոլորտում: Արժե ուշադրություն դարձնել գիտելիքներին և ունակություններին, որոնք կարող են ձեզ շահույթ բերել:

Աղեղնավոր

Աղեղնավորները հնարավորություն են ստանում իրենց դրսևորելու ավելի ստեղծագործ ոլորտում, բացահայտել իրենց անհատականությունը: Կարող եք գտնել դիրք, որը թույլ կտա հաջողությամբ կիրառել ձեր գործնական, ինտելեկտուալ, ղեկավարական, ստեղծագործական պոտենցիալը, ներդաշնակեցնել բարոյական և զգացմունքային վիճակը: Նոր հեռանկարները կարող են կապված լինել բիզնեսի, սպորտի, մասնագիտական իրացման, երեխաների և երիտասարդության հետ:

Այծեղջյուր

Ավելի վաղ գտած հաջող ուղիներին Այծեղջյուրները կկարողանան միացնել նոր հետաքրքիր հնարավորություններ: Ձեզ կարող են անել առաջարկություն, որից չեն հրաժարվում, և մտորելու համար նվազագույն ժամանակ տալ: Հնարավոր են փոփոխություններ կենցաղում: Հնարավոր է կարիք ունենաք ուսման: Աստղերը խորհուրդ չեն տալիս հեշտ հաղթանակի հույս ունենալ, սակայն հուշում են, որ տվյալ իրավիճակում արժե ռիսկի դիմել և փորձել ողջ ուժերը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել իրենց շրջապատի նոր մարդկանց. հնարավոր է համախոհ ի հայտ գա: Հնարավոր են լավ նորություններ, կարող եք ինքնաիրացման գերազանց ոլորտ գտնել: Օրակարգում կարող է լինել ուսումը, տեղեկատվական փոխանակումը, նոր երթուղիների յուրացումը, անսովոր դերում հանդես գալը: Մինչ ուշ գիշեր հնարավոր են կասկածներ, սակայն Ջրհոսներից շատերը որոշում կկայացնեն հենց այսօր:

Ձկներ

Ձկները նորովի մտածելու հիանալի հնարավորություն կստանան: Խնդիրների մի մասն ինքնըստինքյան կլուծվի, եթե սկսեք իրադրությունն ավելի ազնիվ գնահատել և որոշումներն ինքնուրույն կայացնել: Կարող է գտնվել բարդ հարցի անսպասելի լուծում, նպատակին տանող ավելի հեշտ ուղի: Գործելու այլ եղանակն անհրաժեշտ է, եթե ցանկանում եք բացել ձեր գործը, թարմացնել ֆինանսական ռազմավարությունը: Շատ Ձկների համար գլխավոր առաջադրանքը կդառնա ազդեցիկ գործընկերոջ ստվերից դուրս գալը:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри