Քերին նշել է Ռուսաստանի ղեկավարության հետ իր այցի ընթացքում քննարկվելիք թեմաները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա իր այցի ընթացքում մտադիր է Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկել անվտանգության խնդիրները, Մերձավոր Արեւելքի եւ Ուկրաինայի իրադրությունը, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր թեմաներ: Այդ մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին:
«Ակներեւ է, որ մենք քննարկելու ենք անվտանգության, Մերձավոր Արեւելքի, Ուկրաինայի հարցերը»,- ասել է Քերին՝ պարզաբանելով, թե առաջին հերթին ինչ թեմաներ է ինքը պլանավորում քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հարցին՝ Մոսկվայում բանակցությունների ընթացքում քննարկվելու են արդյոք հատուկ թեմաներ, պետքարտուղարն ասել է. «Հատուկ թեմաները շատ են», չճշտելով, թե հատկապես որոնք են դրանք:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Մոսկվա այցը կկայանա մարտի 23-24-ին, Քերին բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:



