Ստամբուլում ՖԻԲԱ-ի քառորդ եզրափակիչի հանդիպումների անցկացումը վտանգված է
СПОРТԹուրքիայում ահաբեկչության պահպանվող վտանգի պայմաններում սպառնալիքի տակ են հայտնվել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) կողմից Ստամբուլում անցկացվելիք բասկետբոլի Եվրոպայի կանանց լիգայի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քառորդ եզրափակիչ անցած ռուսական երկու` Եկատերինբուրգի «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության» (ՈՒԼՄԸ) և Օրենբուրգի «Նադեժդա» ակումբները վերջին ահաբեկչական գործողություններից հետո հայտնել են, որ չեն ցանկանում գնալ Թուրքիա:
Եվրոպայի կանանց լիգայի առաջնության քառորդ եզրափակչի հանդիպումները պետք է տեղի ունենան ապրիլի 15-17-ը Ստամբուլի Ülker Sport դահլիճում: Կմրցեն «Ֆեներբահչե»-«Նադեժդա» և «USK» (Պրահա)-«ՈՒԼՄԸ» զույգերը:
Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի վրա մարտի 19-ինահաբեկչական պայթյուն է իրականացվել, որին զոհ է գնացել չորս մարդ:Մահապարտ ահաբեկիչը ևս կնքել է մահկանացուն: Հաղորդվում է 36վիրավորների մասին, որոնցից 7ի վիճակը ծանր է: Վիրավորներից 12-նօտարերկրացիներ են:
Վիրավորների շարքում կա նաև մեկ հայ՝ 40-ամյա Օգսեն Խաչանյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում: Նա Շիշլիի «Էթֆալ»հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում է: