Սիրիայից սկսվել են բանջարեղենի եւ մրգերի կազմակերպված մատակարարումները Ռուսաստանին
ЭКОНОМИКАՍկսվել են Սիրիայից բանջարեղենի եւ մրգերի առաջին կազմակերպված մատակարարումները Ռուսաստանին, որոնք թեկուզեւ մասնակիորեն պետք Է փոխարինեն ներկրման համար արգելված թուրքական մթերքին: Այս մասին գրել Է «Կոմերսանտը»:
Ներմուծողը Մայկոպի «Ադիկ-Յուրակ» ընկերությունն Է: Հրատարակության տվյալներով՝ այն կարող Է կապված լինել Գոդ Նիսանովի եւ Զարախ Իլիեւի կառույցների հետ, որոնք Մոսկվայում «Եվրոպեյսկի» առեւտրական կենտրոնի եւ «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերերն են: Բանջարեղենը եւ մրգերն արդեն ստացվում են գործարարների կողմից վերահսկվող «Ֆուդ-Սիթի» մեծա-մանրածախ պարենային կենտրոնում:
Անցյալ շաբաթ Նովոռոսիյսկի նավահանգիստ Է ժամանել մթերքի երկրորդ խմբաքանակը՝ շուրջ 3 հազար տոննա նարինջ, կիտրոն, թուրինջ, լոլիկ եւ կաղամբ:
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



