Բելգիայի կառավարությունը երկրում տագնապի ամենաբարձր աստիճան է հայտարարել
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի կառավարությունը Բրյուսելի օդավակայանում որոտացած պայթյուններից հետո երկրում տագնապի ամենաբարձր աստիճան է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է բելգիական «Բելգա» լրատվական գործակալո ւթյունը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ իր ղեկավարած կառավարությունը րոպե առ րոպե հետևում է իրադրությանը:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն, որիհետևանքով, ըստ նախնական տվյալների, կա 17 զոհ և առնվազն 30վիրավոր: Բրյուսելի օդանավակայանի ադմինիստրացիան որոտացած երկուպայթյուններից հետո հորդորել է հեռու մնալ օդանավակայանիտարածքից: «Օդանավակայանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել:Կառույցից մարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք:Թռիչքները հետաձգվել են»,- ասվում է գրության մեջ: Ըստ որոշ տվյալների`պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում:
Դեպքերի զարգացմանը հետևում է նաև Բրյուսելում ՀՀ դեսպանությունը:
Բրիտանական BBC-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որԲրյուսելի օդանավակայանում տեղի ունեցածը հաջորդել է 4 օր առաջԲելգիայի ոստիկանության կողմից Փարիզում տեղի ունեցածահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալությանը: Բելգիական լրատվամիջոցների տեղեկացմամբ` օդանավակայանըփակ է թռիչքների համար: Սոցիալական մեդիայում գրում են այն մասին, որ դեպքի վայրից մարդիկ խուճապահար փախչում են:



