Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն` չորրորդ մակարդակ Է սահմանվել
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն՝ չորրորդ մակարդակ Է սահմանվել Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից հետո: Այդ մասին հայտնել Է Belga գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ առնվազն 17 մարդ Է զոհվել, եւս ավելի քան 30-ը՝ վիրավորվել օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով: ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանից առաջ լսվել Է հրաձգություն եւ արաբերեն լեզվով արված գոչյուններ:
«Եվրոկոնտրոլ» եվրոպական դիսպետչերական ծառայությունը հայտնել Է, որ օդանավակայանը փակ կլինի մինչեւ հատուկ կարգադրություն:
Բելգիայի ոստիկանության աղբյուրը ՏԱՍՍ-ի թղթակցին ասել Է, որ առայժմ վաղ Է խոսել Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպման գլխավոր կասկածյալի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալության հետ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների կապի մասին:
Մարտի 18-ին Բելգիայի Մոլենբեկ կոմունայում իրականացված ընդգրկուն հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել Է Փարիզում նոյեմբերյան ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչներից մեկը՝ Սալահ Աբդեսլամը, ու եւս չորս կասկածյալներ:
Մարտի 21-ին Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը հայտարարել Է, որ ահաբեկչական այդ բջջի վերացումը կարող Է ակտիվ գործողությունների դրդել մյուս ահաբեկիչներին: Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ճյուղավորված ցանց ունի Եվրոպայում, մասնավորապես, Բելգիայում եւ Ֆրանսիայում:



