Բելգիայի արքայական ընտանիքը տարհանվել է
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի թագավորական ընտանիքի անդամները տարհանվել են պալատից: Պատճառը պալատի մոտակայքում հայտնաբերված կասկածելի փաթեթներն են:Վկայակոչելով CNN-ը, այս մասին տեղեկացրել է բելգիական հեռուստատեսությունը:
Բելգիայի իշխանությունները հայտնել են, որ կա արյան դոնորության կարիք:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն:Բելգիայի իշխանությունների նոր տվյալներով` օդանավակայանում երկուպայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, կա 81 վիրավոր: «Մալբեկ»կայարանում որոտացած պայթյունին զոհ է գնացել 15 մարդ, վիրավորվել է55-ը: Բրյուսելի օդանավակայանի ա դմինիստրացիան որոտացած երկուպայթյուններից հետո հորդորել է հեռու մնալ օդանավակայանի տարածքից: «Օդանավակայանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Կառույցիցմարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք: Թռիչքներըհետաձգվել են»,- ասվում է գրության մեջ: Ըստ որոշ տվյ ալների` պայթյունըտեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում: Բելգիական «Բելգա»լրատվական գործակալությունը գրում է, որ նախքան պայթյուննօդանավակայանում եղել են կրակոցներ ու հնչել են արաբերեն բղավոցներ:Օդանավակայանից բացի պայթյուն է որոտացել նաև քաղաքի մետրոյի«Մաալբ եք» կայարանում:
Դեպքերի զարգացմանը հետևում է նաև Բրյուսելում ՀՀ դեսպանությունը:
Բրիտանական BBC-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցածը հաջորդել է 4 օր առաջ Բելգիայիոստիկանության կողմից Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալությանը:



