Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Բելառուսի դեմ խաղին
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել մարտի 25-ին Բելառուսի ազգային ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը: Մարտի 22-ին տեղի ունեցավ ազգային հավաքականի առաջին մարզումը՝ ընկերական հանդիպմանն ընդառաջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մարզման մեկնարկին ֆուտբոլիստները նախամարզաւմային վարժություններ կատարեցին, որից հետո անցան գնդակով տակտիկական վարժություններին:
Մարզման ավարտին ֆուտբոլիստները բաժանվեցին խմբերի և երկկողմանի հանդիպումներ անցկացրեցին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը BԲելառուսի հավաքականի դեմ խաղի համար մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Միկա»
Գևորգ Պռազյան «Արարատ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)
Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Նորայր Գրիգորյան «Արարատ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Սերգեյ Ավագիմյան «Արարատ»
Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան «Շիրակ»
Տիգրան Բարսեղյան «Գանձասար»
Բենիկ Հովհաննիսյան «Արարատ»
Զավեն Բադոյան «Բանանց»
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
Դավիթ Արշակյան «Տրակայ» (Լիտվա)
Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)
Միհրան Մանասյան «Ալաշկերտ»: