Արթուր Սարկիսովը հավաքականում Ռոման Բերեզովսկուն փոխարինելը հեշտ գործ չի համարում
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն փոխարինելն այնքան էլ հեշտ չի լինի: Հավաքականի բաց մարզումից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: «Բերեզովսկուն փոխարինելն այնքան էլ հեշտ չի լինի: Նա երկար տարիներ պաշտպանել է հավաքականի դարպասը: Որքան որ ես հիշում եմ, Հայաստանի հավաքականի դարպասը Ռոման է պաշտպանել: Բայց կան երիտա սարդ դարպասապահներ, ովքեր աշխատում են: Տեսնենք, ինչ կստացվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արթուր Սարկիսովը:
Անդրադառնալով թիմի նորեկներ Դավիթ Արշակյանին, Գեղամ Կադիմյանին և Գոռ Մալաքյանին՝ Սարկիսովը նշեց, որ մարզման ժամանակ նրանք դրական տպավորություն են թողել: «Նրանք լավ են աշխատում: Առաջիկայում մենք խաղալու ենք միասին, աշխատելու ենք միասին, օգնելու ենք միմյանց: Տեսնենք, ինչ կստացվի»,- ընդգծեց Սարկիսովը:
Հայաստանի հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին մարտի 25-ին Բելառուսի դեմ կայանալիք խաղում կանցկացնի իր հրաժեշտի հանդիպումը ազգային ընտրանում կազմում: