Քիմ Քարդաշյանը՝ Բրյուսելում կատարված ահաբեկչության մասին
ЛАЙФԲրյուսելում կատարված ահաբեկչության մասին իրենց խոսքն են ասել աշխարհահռչակ բազմաթիվ հայտնի արտիստներ։ Ժամեր առաջ Facebook-ում իրենց կարեկցանքն են արտահայտել Քարդաշյան-Ջեներ հանրահայտ ընտանիքի մայր Քրիս Ջեներն ու Քլոե Քարդաշյանը։ Իսկ այժմ Twitter-ում բելգիացիներին իր աջակցությունն է հայտնել 35-ամյա գերաստղ Քիմ Քարդաշյանը․
«Կարեկցում եմ բրյուսելցիներին։ Աղոթում եմ աշխարհում խաղաղության համար»,- գրել է հայուհին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բելգիայի մայրաքաղաքում կատարվել են ահաբեկչական գործողություններ։ Սկզբում Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել, այնուհետեւ եւս երկու պայթյուն հնչել էին մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհվածներ։
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026
5
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...



