Դոնի Ռոստովում վայրէջք է կատարել ավիաաղետից հետո FlyDubai-ի առաջին ինքնաթիռը
МЕЖДУНАРОДНОЕFlyDubai ավիաընկերության ինքնաթիռը մարտի 19-ին տեղի ունեցած ավիաաղետից հետո առաջին անգամ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Այդ մասին, մարտի 23-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով ժամը 00:46-ին: Ուղեւորների մեծ մասը եղել են ռուս զբոսաշրջիկներ, որոնք վերադարձել են Արաբական Միացյալ Էմիրություններում իրենց հանգիստն անցկացնելուց հետո:
Մարտի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 4:42-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում կրկնական վայրԷջքամուտի ժամանակ բարդ օդրեւութաբանական պայմաններում (ուժեղ կողմնային քամի եւ անձրեւ) աղետի Է ենթարկվել FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը կատարում Էր FZ 981 չվերթը Դուբայից: Ինքնաթիռում եղել Է 62 մարդ: Նրանք բոլորը զոհվել են: Հետաքննությունը դիտարկում Է օդանավի կործանման երեք հիմնական վարկած՝ տեխնիկական անսարքությունը, եղենակային բարդ պայմանները, անձնակազմի սխալը:
Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) ձեռնամուխ Է եղել Դոնի Ռոստովում կործանված Boeing ինքնաթիռի խոսքային ինքնագրիչի վերծանմանը:



