ԱՄՆ-ի Պետդեպը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Բրյուսելում իրականացված մի շարք պայթյուններից հետո երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին: Այդ մասին մարտի 23-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Ահաբեկչական խմբավորումները կարճաժամկետ հեռանկարում շարունակում են նոր գրոհներ պլանավորել ամբողջ Եվրոպայում, նրանց թիրախներն են մարզական մջոցառումները, տուրիստական տեսարժան վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտը»,- ասված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Պետդեպը հորդորել է ԱՄՆ-ի քաղաքացիներին՝ Եվրոպայում գտնվելու ընթացքում խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից եւ զգոն լինել հանրային տրանսպորտով երթեւեկելիս եւ հասարակական վայրեր այցելելիս:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



