Վրաստանը եւ Բելառուսը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի եւ Բելառուսի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցելու մասին: Փաստաթուղթը ստորագրվել է մարտի 22-ին Մինսկում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲԵԼՏԱ-ին:
Բացի այդ, ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատը եւ Վրաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը համաձայնագիր են ստորագրել Բելառուսա-վրացական գործարար խորհրդի ստեղծման մասին:
Բելառուսա-վրացական երկկողմ հարաբերությունների պայմանագրային-իրավական բազան կազմում են 25 միջազգային պայմանագրեր (ուժի մեջ են մտել 24-ը): 2015 թվականին Բելառուսի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 44,9 մլն դոլար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



