Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Զարաբի ձերբակալությունը դժվար վիճակի մեջ է դրել Էրդողանին. The Independent

МЕЖДУНАРОДНОЕ

Ծագումով ադրբեջանցի Թուրքիայի եւ Իրանի քաղաքացի գործարար Ռզա Զարաբի ձերբակալությունը ԱՄՆ-ում դժվար վիճակի մեջ է դրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կապված այն բանի հետ, որ նա սերտ կապերի մեջ է բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրվող գործարարի հետ:

Այս մասին գրում է The Independent թերթը` ԱՄՆ-ում Զարաբի ձերբակալությունն անվանելով «Էրդողանի քունը փախցնող»:

«Զարաբի ձերբակալության որոշումը դատախազ Փրիթ Բհարան ընդունել է նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո: Այդ ձերբակալությունը դարձյալ օրակարգ է բերել Էրդողանի մինչեւ մերձավոր շրջապատ հասնող եւ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հեղինակությունը հարցականի տակ դնող անօրինականությունների մեղադրանքները», -գրում է թերթը` հավելելով, որ «Զարաբի ձերբակալությունը կարող է ավելի լարել առանց այն էլ լարված Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները»:

ԱՄՆ-ում Զարաբին մեղադրում են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելով ապօրինի ճանապարհներով նավթի եւ գազի դիմաց Թեհրան ոսկի ուղարկելու մեջ:

«Ավելի վաղ Զարաբը մեղադրվել էր ԱԶԿ-ի առաջատար նախարարներին կաշառք տալու մեջ: 2013 թվականին Թուրքիայում կարճ ժամանակով ձերբակալությունից հետո ազատ արձակված Զարաբը կառավարության մի խումբ նախարարներին 350 հազար դոլարը գերազանցող նվերներ էր մատուցել իրեն օգնելու համար: Թուրքիայում «Մեծ կաշառք» աղմկահարույց հետաքննության պատճառով երեք նախարարներ պաշտոնանկ էին արվել, իսկ Էրդողանն այդ հետաքննությունն անվանել էր իր իշխանությանը հասցված հարված», -գրում է թերթը:

Բրիտանական թերթը գրում է, որ ապրիլին Զարաբը կկանգնի դատավորի առաջ եւ պետք է պատասխանի իրեն վերագրվող խարդախությունների եւ սեւ փողերի լվացման մեղադրանքներին:

Զարաբի ձերբակալության հետ կապված՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում ուշագրավ մեկնաբանությամբ է հանդես եկել Նյու Յորքի փաստաբանական խորհրդի՝ ազգությամբ թուրք անդամ Ջահիթ Աքբուլութը:

«Եթե Մայամիում ձերբակալված Ռզա Զարաբն իրեն վերագրվող մեղադրանքների հետ կապված բացահայտի Թուրքիայում իր համագործակցած անձանց անունները, ապա ամերիկյան արդարադատական համակարգի համաձայն` կարող է պատժի զգալի նվազեցման արժանանալ», -ասել է թուրք փաստաբանը` նկատի ունենալով Էրդողանին եւ նրա ընտանիքի ու Թուրքիայի կառավարության անդամներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների հետ սերտ կապերի մեջ գտնվող եւ 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում աղմուկ հանած անօրինականությունների եւ կաշառքի հետաքննություններում առանցքային անուն հանդիսացած ադրբեջանցու արմատներով իրանցի գործարար Ռզա Սարաֆը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում ձերբակալվել է 2016 թվականի մարտի 22-ին:

Ռզա Սարաֆը մեղադրվում է խախտելով Իրանի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ին խաբելու, բանկային կեղծարարությունների եւ միլիարդավոր դոլարների հասնող «կեղտոտ» փողերի լվացման մեջ: Մանհեթենում դատախազը նրա համար 75 տարվա ազատազրկման պատիժ է պահանջել:

Նրա հետ ձերբակալվել են եւս երկու իրանցի գործարարներ 29-ամյա Քամելյա Ջեմշիդին եւ 65-ամյա Հուսեին Նեջաֆզադեն: Դատախազությունը յուրաքանչյուր երեք կասկածյալի նկատմամբ ԱՄՆ-ին խարդախության ճանապարհով խաբելու համար պահանջել է 5 տարի ժամկետով, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար 20 տարի, բանկային զեղծարարությունների համար` 30 տարի, սեւ փողերի լվացման համար 20 տարի ժամկետով ազատազրկում:

Թուրքիայում 17-25 դեկտեմբերին անօրինականությունների եւ կաշառքի հետաքննությունների շրջանակում Ռզա Սարաֆը 2013 թվականի դեկտեմբերի 21-ին ձերբակալվել եւ 70 օր մեկուսարանում պահվելուց հետո ազատ էր արձակվել Էրդողանի միջնորդությամբ:

2013 թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ընթացքում կաշառակերության, կոռուպցիայի, ոսկու մաքսանենգության, դրամաշորթության եւ ապօրինությունների մեղադրանքներով 3 նախարարների որդիների, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարներ Ռեզա Զարրաբի, Ալի Աղաօղլուի հետ միասին ձերբակալվել էին 50-ից ավելի անձինք, ովքեր կասկածվում էին Իրանի եւ Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ: Ռեզա Զարաբի հետ կոռուպցիոն կապեր ունենալու մեղադրանք էր առաջադրվել նաեւ Թուրքիայի` Եվրամիության հարցերով այն ժամանակվա նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ: Գործին ներքաշված լինելու մեջ մեղադրվում էր նաեւ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը:  

Էրդողանն ու իր գլխավորած ԱԶԿ-ն այդ ամենը կապեցին «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ  Ֆեթուլլահ Գյուլենի համայնքի հետ` պնդելով, թե այն Թուրքիայում դարձել է «զուգահեռ պետություն» եւ վնասում է երկրին:

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян