Նախկին լրագրողների միջեւ խանդն ու մրցակցությունը շարունակվում է ԱԺ-ում.«Չորրորդ իշխանություն»
ПОЛИТИКА«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախկին լրագրողներ, այժմ՝ ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի եւ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի միջեւ շարունակվում է խանդն ու մրցակցությունը: Դա երեւաց նաեւ նախօրեին՝ ԱԺ-ում նոր ԸՕ նախագծի շուրջ քննարկումների ժամանակ:
Ն. Զոհրաբյանը դահլիճ մտավ ուշացած, եւ քանի որ ԱԺ-ում իր հիմնական տեղը զբաղված էր, նստեց կառավարությանը հատկացված հատվածում՝ վարճապետի աթոռին:
Լրագրողներին էլ արագ որսալով պահը, տեսախցիկներն ուղղեցին Զոհրաբյանի ուղղությամբ: Սա տեսնելով, մի քիչ հեռու նստած Մարգարիտ Եսայանն արագ փոխեց իր տեղն ու ինքն էլ նստեց կառավարության հատկացված վայրում՝ Զոհրաբյանի թիկունքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



