Հռոմի պապը աշխարհի բոլոր ղեկավարներից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում
МЕЖДУНАРОДНОЕՀասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի բոլոր ղեկավարներից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
WIN Gallup International-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ քահանայապետն առավել մեծ ժողովրդականություն է վայելում կաթոլիկների շրջանում, որոնց 85 տոկոսը դրական է արտահայտվում նրա մասին եւ հրեաների շրջանում (65 տոկոս):
Սակայն Ֆրանցիսկոս պապը ժողովրդականություն է վայելում նաեւ բողոքականների կեսից ավելիի, ինչպես նաեւ աթեիստների եւ ագնոստիկների մեծամասնության շրջանում:
Հարցումն անցկացվել է 64 երկրներում եւ ընդգրկել մոտավորապես հազար մարդու:
Ինչ վերաբերում է համակրանքների աշխարհագրական բաշխմանը, ապա Հռոմի պապն առավել մեծ ժողովրդականություն է վայելում Լատինական եւ Հյուսիսային Ամերիկայի բնակչության շրջանում, ինչպես նաեւ Եվրամիության երկրներում, հատկապես Իտալիայում եւ Պորտուգալիայում:
Հռոմի պապի առավել բարձր վարկանիշը՝ 93 տոկոս, գրանցվել է Ֆիլիպինների բնակիչների շրջանում, իսկ ամենացածրը՝ Թունիսում, Թուրքիայում եւ Ալժիրում:
Ռուսաստանում Ֆրանցիսկոսին դրական է վերաբերվում բնակչության 46 տոկոսը, նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 9 տոկոսը: Ուկրաինայում հարաբերակցությունը 57 տոկոս է առ 7 տոկոս: Ադրբեջանում հարցվածների մեծամասնությունն ասել է, թե գրեթե ոչինչ չգիտի քահանայապետի մասին:



