Ադրբեջանում արդյունաբերական հատվածի աշխատողների թիվը կրճատվել է
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում այս տարվա հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական հատվածի աշխատողների թիվը կրճատվել է 7,8 տոկոսով:
Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի Վիճպետկոմին:
Եթե 2015 թվականի հունվարին արդյունաբերության մեջ զբաղված է եղել 188 հազար մարդ, ապա այդ տարվա հունվարին նրանց թիվը նվազել է մինչև 173,4 հազար մարդու: Արդյունահանման արդյունաբերության մեջ կրճատվել է 2,3 հազար հաստիք, վերամշակող արդյունաբերության մեջ` 9,7 հազար, էլեկտրաէներգիայի, գազի եւ գոլորշու արտադրության եւ բախշման մեջ` 3,8 հազար մարդ:
Վիճպետկոմի տվյլաներով` տարվա սկզբից երկու ամսվա ընթացքում Ադրբեջանում արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 4,3 մլրդ մանաթ, ինչը 0,1 տոկոսով պակաս է 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ: Նավթագազային հատվածում գրանցվել է 0,7 տոկոս նվազում:
Արդյունաբերության կառուցվածքում արդյունահանող արդյունաբերության մեջ տեսակարար կշիռը (2,7 մլրդ մանաթ) 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 61,7 տոկոս:



