Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ քաղաքացիության, մուտքի վիզա, բնակության կարգավիճակ է ստացել ավելի քան 16 հազար սիրիահայ

ОБЩЕСТВО

ՀՀ սփյուռքինախարար Հրանուշ Հակոբյանիղեկավարությամբ մարտի 24-ին տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝  ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել գերատեսչությունների, միջազգային, եկեղեցական և համահայկական կառույցների ներկայացուցիչներին՝ ակտիվ մասնակցության համար: Նախարարը նշել է, որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը գումարվելու են ընդլայնված կազմով, որի մեջ ընդգրկվելու են նաև սիրիահայերի խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպություններն ու անհատ բա րերարները: Անդրադառնալով սիրիահայերի ներկա վիճակին՝ նախարարը ցավով նշել է, որ իրադրությունը Սիրիայում շարունակում  է մնալ ծանր: Նա մասնավորապես նշել է. «Սիրիական թնջուկը դեռչի ավարտվել, այս առումով անընդհատ մեր հայրենակիցները շարժման մեջ են: Գլխավոր խնդիրներնաշխատանքային և բնակարանի խնդիրներն են: Աշխատանքները շարունակվում են»:

Օրակարգի առաջին հարցի՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի մասին զեկուցումով հանդես է եկել ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Շնորհավորելով նոր մասնաշենք տեղափոխվելու կապակցությամբ՝ նա արդյունավետ աշխատանք է մաղթել նախարարության աշխատակազմին: Զեկուցողը հայտնել է, որ 2012-2016թթ. ՀՀ քաղաքացիության, մուտքի վիզա, բնակության կարգավիճակ է ստացել ընդհանուր առմամբ ավելի քան 16.000 սիրիահայ :

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է ապաստան հայցող սիրիահայերի հետ տարվող աշխատանքները և հիմնախնդիրները: Զեկուցողը նշել է, որ քիչ թվով սիրիահայեր են դիմում ապաստան ստանալու համար. մինչև այսօր ծառայությանը դիմած 980 սիրիահայից 795-ին ապաստան է տրամադրվել արագացված եղանակով:

2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող ծրագրերի մասին զեկուցել է ՄԱԿ ՓԳՀ հայաստանյանգրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար  Քեյթ Պչապսկին: Նա նշել է, որ անցյալ տարի փախստականների աննախադեպ հոսք է գրանցվել՝ մոտ 60 միլիոն մարդ: «Ինչ վերաբերում է Հայաստանին, թվերը փոքր են, բայցհամեմատած բնակչության թվի հետ, դրանք տպավորիչ են: Սիրիահայերի խնդիրները լուծելու հարցում կարևոր էմեր գործընկերությունը: Պե տք է ընդլայնել մեր գործակցությունը, նոր ծրագրեր իրականացնել»:

Հրանուշ Հակոբյանը հավելել է. «Այսօր սփյուռքում գումարներ հանգանակելու նպատակով շարժում է սկսվել, որպեսզի 600 և ավելի ընտանիքներին կարողանանք բնակվարձով ապահովել: Հանգանակության արդյունքում 350 հազարդոլարի կարգի գումար է հավաքվել: Դրան պետք է միանան ՄԱԿ-ի գրասենյակը և այլ միջազգային կառույցներ:Պետք է միջազգային կազմակերպությունները լրջորեն օգնեն մեր հայրենակիցներին» :

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաճյանը ներկայացրել է 2015 թվականին կատարված աշխատանքները և 2016 թվականին նախատեսվող ծրագրերը:

Սիրիահայերի բուժօգնության կազմակերպման հարցում առկա հիմնախնդիրների մասին զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորել է սիրիահայերի խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպություններին՝ հաշվի առնել մեր հայրենակիցների՝ Հայրենիքում հաստատվելու գերակա առաջնային խնդիրները և նոր միայն անդրադառնալ փոքր հարցերի լուծմանը: Նա արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող բոլոր կառույցներին ու կազմակերպություններին: «Բոլոր հարցերը, որ կապված ենսիրիահայերի հետ, պետք է լինեն առաջնային», - շեշտել է նխարարը:

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри