Յուրի Վարդանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարարի հետ
ПОЛИТИКАՎրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը մարտի 23-ին հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Վարդանյանը և նախարար Ջանելիձեն քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ ներկայում աշխարհում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակում Հայաստանի և Վրաստանի միջև պատմական բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները առանձնակի նշանակություն են ձեռք բերում:
Հանդիպմանը նաև քննարկվեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մի շարք հարցեր:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



