Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գների տատանման հիմքում ընկած են ոչ թե տնտեսական, այլ սոցիալ-հոգեբանական գործոններ

АНАЛИТИКА

Ժամանակակից աշխարհում տարբեր ընկերությունների վարած գնային քաղաքականությունը մտապես ուղղված է լինում ի նպաստ հաճախորդների: Վաճառողներն անում են ամեն ինչ՝ գների կայունություն ապահովելու և իրենց մշտական հաճախորդների թիվն ավելացնելու համար, միաժամանակ, նաև փորձ են անում հնարավորինս ճկուն գնային քաղաքականությամբ ապահովել գների ընդհանուր մակարդակի նվազեցում, որ ևս լուրջ խթան է նոր հաճախորդների ներգրավման համար:

Համաշխարհային մոտեցումներից վերադառնալով հայկական իրականությանը՝ պետք է փատենք, որ այս ոլորտում ևս մեր մոտեցումները խիստ տարբեր են: Հայաստանյան շուկայում գները, մեղմ ասած, տատանվում են: Գնային այս «լող»-ը վերաբերվում է բոլոր տեսակի ապրանքներին և ծառայություներին՝ անկախ դրանց կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթից: Հաճախակի փոփոխման կարող են ենթարկվել անգամ պարենային և առաջին անհրաժեշտության մնացած ապրանքները, որոնց գները կարգավորվում են մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով:

Փորձելով գտնել ստեղծված իրավիճակի բացատրությունը՝ պետք է փաստենք, որ սրա հիմքում ընկած են ոչ թե տնտեսական փոփոխությունները, այլ ավելի շատ՝ սոցիալ-հոգեբանական գործոններ, որոնք ուղղակիորեն կապված են ընդհանուր անկայունության և անհեռատեսության հետ:

Եթե ժամանակակից երկրներում ընկերությունները կայուն գնային քաղաքականությամբ փորձում են ներգրավել երկարաժամկետ հաճախորդների, ապա մեր երկրում երկարաժամկետի մասին պատկերացումներն առավել սակավ են: Այս երկու տարբերությունների հիմնական պատճառը վաղվա օրվա տեսլականն է ու դրա հետ կապված սպասելիքները: Եվրոպական երկրներում ընկերությունները հստակ պատկերացնում են առաջիկա երկարաժամկետ հատվածում իրենց անելիքներն ու ծագրերը, մինչդեռ մեզ մոտ դրանք իսպառ բացակայում են, դրա արդյունքում բացակայում է նաև համապատասխան քաղաքականությունը, որը վարվում է ընկերության կողմից: Հայաստանում շատ հազվադեպ են անգամ այն ընկերությունները, որոնք առհասարակ ունեն երկարաժամկետ ռազմավարություն:

Վերադառնալով գների խնդրին՝ բերենք ևս մեկ վառ օրինակ: Առավելապես ձմեռային սեզոնին, երբ բնակլիմայական պայմանների հետ կապված փակվում է Հայաստանից Ռուսաստան գնացող ցամաքային ճանապարհի Վերին Լարս անցակետը, հայ ավիափոխադրողներն անմիջապես թանկացնում են ավիատոմսերի գները: Զարգացած երկրներում ավիափոխադրողները նման իրավիճակ ստեղծվելիս պատրաստ են անգամ վնասով աշխատելու պարագայում մատուցել համապատասխան ծառայությունը, միայն թե հաճախորդի մոտ ավելանա իրենց հանդեպ վստահությունը, որն իր հերթին կբերի ավելի երկարաժամկետ համագործակցության, մինչդեռ մեր երկրում այս քաղաքականությանը փոխարինում է կարճաժամկետում առավել մեծ շահույթ ստանալու ձգտումը, որը հետագայում բերելու է բացասական բազում հետևանքների: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, տեղական ընկերություների մոտ պակասում են վաղվա օրվա հետ կապված դրական սպասելիքները, և մեր ձեռնարկատերերը նախընտրում են փոխարինել երկարաժամկետ համագործակցությունն ու վստահությունը կարճաժամկետ շահույթի հետ: Այս առումով մենք, իհարկե, շատ բան ունենք սովորելու զարգացած երկրներից, բայց պետք է փաստենք, որ սա այն փոփոխություն է, որի իրագործումը կապված չէ արտաքին կամ պետական գործոններից, այլ կախված է ընդամենն անհատների մոտեցումներից:

Հայկ Բեջանյան

Past.am, վերլուծաբան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами