Մարտի 27-ին Բրյուսելում կանցկացվի «Երթ վախի դեմ» ակցիան
МЕЖДУНАРОДНОЕՄարտի 27-ին Բրյուսելում կանցկացվի «Երթ վախի դեմ» զանգվածային ակցիան: Այդ մասին հաղորդել Է RTBF հեռուստաալիքը:
«Երթը ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին) կմեկնարկի Բորսայի շենքից, որի մերձակա հրապարակը քաղաքի բնակիչները վերջին օրերին վերածել են զոհվածների հիշատակի եւ ահաբեկչության սպառնալիքի հանդեպ քաղաքացիական միասնության վայրի»,-նշել Է հեռուստաալիքը:
Ներկայում ավելի քան 10 հազար մարդ սոցիալական ցանցերում հաստատել Է ակցիային մասնակցելու իր մտադրությունը:
«Ծրագիրը նախատեսում Է ինչպես լռության րոպե բոլոր զոհերի հիշատակին, այնպես Էլ աղմուկի րոպե, որը պետք Է ցուցադրի Բելգիայի բնակիչների միասնությունն ու նրանց մեջ վախի բացակայությունը»,-նշել Է հեռուստաալիքը:
Մարտի 22-ին երեք պայթյուն է տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում: Թագավորության առողջապահության նախարարության նախնական տվյալների համաձայն՝ դրանք 31 մարդու կյանք են խլել, 316 հոգի վերքեր են ստացել, նրանցից 121-ը գտնվում են հիվանդանոցներում: Մարտի 24-ին երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առավելագույն չորրորդից իջեցվել Է երրորդ մակարդակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



