Ереван, 28.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սյոմա Կոդաբաշյանը՝ Արամեի և Արտյոմ Հակոբյանի միջև համագործակցության դադարեցման մասին

ЛАЙФ

 Life.panorama.am-ը գրում է.

Այն, որ Արամեն եւ Արտյոմ Հակոբյանը տարիների համագործակցությունից հետո այլեւս չեն աշխատում իրար հետ, հայտնի էր դեռեւս ամիսներ առաջ, սակայն վերջին օրերին թեժ քննարկումների թեմա է դարձել նրանց՝ միմյանց նկատմամբ հնչեցրած հայտարարությունները:

Հարցազրույցներից մեկում Արամեն նշել է, որ  Արտյոմ Հակոբյանն իրենց համաատեղ աշխատանքի ընթացքում ընդամենը ադմինիստրատիվ աշխատանքով է զբաղվել, ինչը Արտյոմին խիստ վիրավորանք է պատճառել ու վերջինս, ի պատասխան Արամեի նման հայտարարության, իր ֆեյսբուքյան էջում նշել է.

«Մեր համագործակցության 4 տարիների ընթացքում երբեք ինքնանպատակ չեմ ունեցել ինչ-որ հստակ անվանում կամ ձևաչափ գտնելու իմ աշխատանքին Արամեի հետ: Ինձ համար կարևոր էր մեր աշխատանքի արդյունքը:Նույնիսկ, երբ դադարեցինք աշխատել իրար հետ, համարում էի, որ կարիքը չկա մեկնաբանելու և խոսելու պատճառների մասին, սակայն այս հոդվածը կարդալուց հետո, հարկ եմ համարում բարձրաձայնել կարծիքս: 

Անշնորակալ դրսևորում եմ համարում Արամեի կողմից նման արտահայտությունը իմ աշխատանքի վերաբերյալ «նա ընդամենը ադմինիստրատիվ աշխատանքով էր զբաղված»: Այո՜, դա վիրավորական է ինձ համար, քանի որ 4 տարիների ընթացքում ես արել եմ այն ամենը, ինչ մտնում էր իմ պարտականուքյունների մեջ (ըստ մեր սկզբնական պայմանավորվածության) և դեռ շատ ավելին (մեր պայմանավորվածությունից դուրս), քանի որ համարել եմ, որ մեկ ընդանուր գործ ենք անում, և կապ չունի, թե ունեմ նման պարտավորություն թե ոչ: Չեմ կարծում, որ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻ պարտականություն է.

1. երգչի համար անվճար տեսահոլովակներ նկարահանելը, 

2.բոլոր տեսակի բանակցություններ վարելը,

3.երգչի զրոյական վիճակում գտնվող սոցցանցերի կայացումը

4.youtube-յան պաշտոնական ալիք ստեղծելը (որն այսօր հայ երգիչներից շատերի ալիքներից ուժեղ է):

5.Բոլոր լրատվամիջոցների հետ կապեր պահելը և հարցազրույցներ տալը

6.Պատշաճ կերպով բոլոր համերգների բանակցությունները, երաժշտական խմբերի հետ բանակցությունները և փորձերի կազմակերպումը

7.Ֆոտոսեսիաները

8. երգեր գտնելը

9. Ձայնագրությունների կազմակերպումը

10.Բոլոր հյուրախաղերի պատշաճ կազմակերպումը և երգչի պատշաճ ներկայությունը

11. Ձայնասկավառակների թողարկումը և պրեզենտացիաների կազմակերպումը

12. Հոնորարների բանակցությունները 

ԵՎ էլի շատ բան, որն ուղղակի արվել է այս տարիների ընթացքում, հաշվի չառնելով, որ գոյություն ունեն որոշակի նախնական պայմանավորվածություններ: Քանի որ, կրկնում եմ, ինձ համար կարևոր էր մեր աշխատանքի արդյունքը, որն ի դեպ դրական եմ համարում:
Մեր այս համագործակցության մեջ ևս մեկ մարդ կար, իմ գործընկերը, Positive Production ընկերության տնօրենը, որը այս տարիների ընթացքում մի քանի տասնյակ համերգային շրջագայություններ է կազմակերպել Ռուսաստանի և Եվրոպայի շատ քաղաքներում: Եվ բնականաբար Արամեն եղել է այդ բոլոր համարգների առաջին մասնակիցը: 

Եվ այսօր այս ամբողջ կատարված աշխատանքը նրա կողմից գնահատվում է, որպես պարզապես ադմինիստրատիվ աշխատանք: 
Ափսոսում եմ,որ ստիպված եղա այս մեկնաբանությունը գրել, բայց այլ կերպ չէի կարող, սա իմ անվան հետ խաղ է, որը ես չեմ հանդուրժի:
Հ.Գ.
Պարզապես նրա կողքին գտնվող մարդկանցից ոմանք սովորեցրել են նրան իրենց պահվացքով, որ բոլորը նրան, չգիտես ինչու, պարտական են»:

Ըստ տարածված կարծիքների՝ Արամեն որոշել է ընդհատել իր նախկին պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի հետ  համագործակցությունը՝ նախըտրելով շարունակել աշխատել ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ, որ իր մտերիմ ընկերն է, սակայն Life.panorama.am-ի հետ զրույցում Սյոմա Կոդաբաշյանը շեշտեց.

«Ես Արամեի պրոդյուսերը կամ մենեջերը չեմ, ինձ ոչ մի նման պիտակավորում պետք չէ, ես նրա ընկերն եմ, ով օգնում է աշխատանքային հարցերով: Իմ ու Արամեի միջեւ ադմինիստրատորի, պրոդյուսերի կամ մենեջերի որեւէ դաջվածք չկա»:

Նշենք, որ Արամեի հետ կապ հաստատել չկարողացանք, քանի որ հենց Սյոմա Կոդաբաշյանն է զբաղվում երգչի հարցազրույցներով: Մեր այն նկատառմանը, թե ինչպե՞ս է Արամեն մեկնաբանում իր հայտարարության վերաբերյալ Արտյոմ Հակոբյանի մատնանշած ծավալուն աշխատանքի թվարկումը, Սյոման նշեց.

«Արամեն այլեւս ոչ մի մեկնաբանություն չի ուզում տալ այդ թեմաների շուրջ, նա իր խոսքն է ասել, Արտյոմ Հակոբյանն էլ՝ իր, էլ ի՞նչ իմաստ ունի կրկին խոսել այդ մասին»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»