Բրյուսելի մետրոյի կայարաններից մեկից մարդկանց են տարհանել
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի Թագավարության մայրաքաղաք Բրյուսելի մետրոյի Ար-Լուա կայարանում կարճ ժամանակով մարդկանց տարհանում է իրականացվել: Սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչում է RTBF հեռուստաալիքին: «Մարտի 22-ից հետո առաջին անգամ մարտի 25-ի առավոտյան բացված Ար-Լուա կայարանում իրաանցվել է կարճաժամկետ տարհանում կասկածելի փաթեթի պատճառով: Սակայն ոստիկանությունը չի հայտնաբերել պայթուցիկ սարք»,-տեղեկացրել է հեռուստաալիքը:
Մարտի 22-ին երկու պայթյուն էր որոտացել Բրյուսելի միազգային օդանավակայանում, մեկն էլ` մետրոյի Մալբեկ կայարանի վագոններից մեկում: Ահաբեկչության զոհ է դարձել 31 մարդ, 300-ը ստացել է վնասվածքներ: Համաձայն հետաքննության` օդանավակայանում և մետրոյում պայթյունն իրականացվել է երկու եղբայրների կողմից:



