Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դատարանում հրապարակվեցին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում Պերմյակովի անձնական գրառումները

ОБЩЕСТВО

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստի ընթացքում հրապարակվեցին ռուսական կողմի արված հոգեբուժական-հոգեբանական համալիր փորձաքննության արդյունքները: Ավելի ուշ կհրապարակվեն նաև հայ մասնագետների արդյունքները: Այս դատական նիստի ընթացքում հրապարակվեցին նաև ռուսական կողմի ձեռք բերած Պերմյակովի «Օդնոկլասնիկի» սոցիալ ական ցանցում արված անձնական  գրառումները: Պերմյակովը այդ գրառումներում իր մորը, եղբորը, մյուս հարազատներին ինչպես նաև ընկերներին պատմում է անհավատալի ու երևակայական պատմություններ պատերազմների մասին:

 Հատված տարբեր գրառումներից՝ «..նորմալ եմ եղբայր, այսօր կրկին պատերազմում էի, ճակատիս գնդակ եմ ստացել, այստեղ տանկ ունեմ,  գամ տուն 1 ավտո էլ տանը կգնեմ: 184 զինվորի եմ ղեկավարում, շուտով սերժանտ են տալու...Ողջույն, տանկս խփել են, ես մարդասպան եմ, ոչնչացրել եմ թշնամական 2 զրահամեքենա ու 1 բեռնատար, իսկ դրանից հետո ինձ ռմբակոծեցին, երբ խփեցին, տուն ուզեցի...Ես զզվել եմ պատերազմներից, ես չեղյալ եմ հայտարարել պայմանագիրն ու ուզում եմ տուն վերադառնալ»:

Ընթերցվեց նաև Պերմյակովի, այսպես կոչված «պայմանագիր սատանայի հետ»: «..ես երդվում ու խոստանում եմ քո կարգադրության տակ տալ մի քանի տղամարդու և կանանց, բացի այդ ես հրաժարվում եմ աստծուց ու սուրբ երրորդությունից ու ենթարկվում եմ քեզ ամբողջությամբ»,-նշված էր գրառման մեջ:

 «Այս գրառումներում, ինչպես տեսնում ենք, Պերմյակովը պատմում է անհավանական պատմություններ ինչ որ պատերազմների, ամեն օր պատերազմական գործողություններին մասնակցելու, անձնական տանկ ու իր հսկողության տակ 184 զինվոր ունենալու մասին: Ի դեպ, տարբեր գրառումներում դա տարբեր կերպ է ներկայացնում՝ իր վրա կրակում են, սաղավարտն է իրեն պաշտպանում, ինքը տանկ  ու այլ զինվորական մեքենաներ է պայթեցնում: Սա Վ. Պերմյակովի անձնական էջից արված գրառումներ են և անձնական գաղտնիք է պարունակում, և այս հաղորդագրությունների մասին իմացել է միայն Պերմյակովն ու այն անձիք ում հետ հաղորդակցվել է, սա հրապարակվել է միայն դեպքից հետո: Սակայն Վ. Պերմյակովի հոգեվիճակի հետ կապված ականատես եղանք  նաև որ հրապարակվեցին Չիտայում իր ծառայության ժամանակ հոգեբուժական դիսպանսերում նրա գտնվելու վերաբերյալ նյութեր, բնութագիր, հոգեբույժի   եզրակացությունն, ըստ որի այս անձին 3 ամսով արգելվել է զենք կրել, համարվել է վտանգավոր անձ շրջապատի համար: Հենց այս հարցերն են, որ մենք վերջում, բնականաբար, ի մի ենք բերելու և որոշակի քայլեր ենք ձեռնարկելու, քանի որ ստացվում է մի իրավիճակ, որտեղ ռուսական կողմը գիտեր, կ ամ պարտավոր էր իմանալ այս անձի հոգեվիճակի մասին, սակայն այն պայմաններում անձը ոչ միայն հայտնվել է Գյումրիում ծառայության, այլ նաև հրազեն է ունեցել, ավելին, մենակ էլ գտնվել է այն հենակետում, որտեղից էլ փախուստի է դիմել»,-հրապարակումից հետո իր դիտարկումը «Արմենպրես»-ին ներկայացրեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Դատական նիստի ընթացքում ներկայացվեց նաև Պերմյակովի  օրագիրը, որը նա սկսել է գրել արդեն դեպքից անմիջապես հետո, կալանավայրում: Օրագիրը հայտնաբերվել է խցում խուզարկության ժամանակ ռուս քննիչների կողմից: Օրագրում, ըստ էության, Պերմյակովը ներողություն է խնդրում իր ծնողներից կատարածի համար: «Մամ ջան, խնդրում եմ ինձ ներեք, այն բանի համար, որ ես կատարել եմ այն, ինչը հակասում է իմ դաստիրակությանը: Ես էլ չեմ հասկանում՝ ինչպես դա եղավ: Խնդրում եմ՝ ինձ ներեք: Գիտեմ, որ իմ արածի համար դաժան պատժի  կարժանանամ, բայց հուսով եմ՝ մի օր կհանդիպենք..-սա Պերմյակովի օրագրից մի հատված է:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 1-ին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝  ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական,  դատատոքսիկոքիմիական,  դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահման հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին» և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրմա ն համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри