Հավաքական եմ հրավիրել այն ֆուտբոլիստներին, ովքեր պատրաստ են. Վարուժան Սուքիասյան
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հավաքական է հրավիրել այն ֆուտբոլիստներին, ովքեր պատրաստ են: Հայաստան-Բելառուս ընկերական խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին, թե Ռուբեն Հայրապետյանն արգելել է հավաքական հրավիրել երեք առաջատար ֆուտբոլիստների, Վարուժան Սուքիասյան ն ընդգծեց, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի լիազորություններն ընդհանուր են, իսկ հավաքականի կազմի ընտրությունն ու խաղի մարտավարությունը մարզչի լիազորություններն են: «Ֆեդերացիայի ղեկավարն ունի ընդհանուր լիազորություններ, իսկ կազմի ընտրությունն ու մարտավարությունը մարզչի լիազորությունների շրջանակներում են: Ես հրավիրել եմ այն տղաներին, ովքեր պատրաստ են եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սուքիասյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հավելեց, որ նորեկներից իրեն տպավորել է Դավիթ Մանոյանի և Գոռ Մալաքյանի խաղը: «Նրանք արդարացրեցին իրենց սպասելիքները»,- ասաց Սուքիասյանը:
Հարցին՝ ինչո՞ւ խաղադաշտ դուրս չեկավ նորեկ Դավիթ Արշակյանը, մարզիչն ընդգծեց, որ այդ պահին ցանկացավ փորձարկել մյուս նորեկ Գեղամ Կադիմյանին: «Առաջիկայում էլի կլինեն ընկերական խաղեր, նաև Արշակյանին կփորձարկենք»,- եզրափակեց Վարուժ-ան Սուքիասյանը: