Տեսաձայնագրող սարքն արձանագրել է խանութից կատարված գողությունը
ОБЩЕСТВОՎանաձոր քաղաքի Վարդանանց 35-ե հասցեում գործող ատամնաբուժական սարքերի խանութի դուռը մարտի 18-ի ժամը 18-ից մինչև մարտի 19-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում ոտքի հարվածով բացելով՝ հանցագործները մուտք են գործել սրահ և գողացել ատամնատեխնիկական վառարան, ուլտրաձայնային լվացող սարք, ատամնաբուժական գործիքներ և պարագաներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ոստւկանության պաշտոնական կայքից, խանութի տեսաձայնագրող սարքը արձանագրել է տեղի ունեցածը:
Ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է զանգահարել 0322-5-02-02, 0322-5 -03 -03, 095-75-71-79, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի կամ մոտակա բաժին:
Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



