Ինչպե՞ս մաքրել հեռուստացույցի հեռակառավարման վահանակը
ЛАЙФՎաղ թե ուշ հեռուստացույցի հեռակառավարման վահանակը սկսում է վատ աշխատել,-գրում է Past.am-ը:
Որպեսզի կարողանաք դիտել ձեր ուզած հեռուստաալիքը, հաճախ ստիպված եք մի քանի անգամ ուժով սեղմել կոճակը:
Ամբողջ խնդիրը կեղտն ու փոշին է, որը հայտնվել է հեռակառավարման վահանակի մեջ: Որպեսզի սարքը նորից սկսի առաջվա պես աշխատել, կատարեք հետևյալ գործողությունները.
1. Բացեք վահանակը խոհանոցի դանակի կամ ոչ մեծ պտուտակահանի օգնությամբ:
2. Հիմա ձեր առաջ պետք է երևա 4 մաս՝ ստորին ու վերին կափարիչները, ռետինե կոճակներով միջնաշերտն ու հենց պլատան:
3. Միջնաշերտի կափարիչները լվացեք սենյակային ջերմաստիճանի թույլ օճառաջրում: Որպեսզի ազատվեք կեղտից ու կպչուն շերտից, օգտագործեք ատամի խոզանակ:
4. Շատերը ջրում լվանում են նաև պլատան, սակայն դա անել խորհուրդ չի տրվում, քանի որ դրա մակերեսը ծածկված է հատուկ պաշտպանիչ շերտով: Պարզապես թրջեք բամբակը սպիրտով ու մաքրեք դետալը:
5. Չորացրեք սարքի մասերը թղթե անձեռոցիկներով ու հավաքեք հեռակառավարման վահականը:
Այս գործողությունից հետո այլևս կարիք չի լինի սեղմել կոչակներն ամբողջ ուժով, ու ձեր հեռակառավարման վահանակը կաշխատի, ինչպես նորը:



