Բարձրաստիճան պաշտոնյան բնակարան է ժառանգել
ОБЩЕСТВОԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հնաձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Դավիթ Բեգինյանը նախորդ տարի 25 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել, բացի այդ նա նույնքան գումարի չափով ժառանգություն է ստացել բնամթերքի տեսքով: Սրանից էլ կարելի է եզրակացնել, որ այդ բնակարանը նա որպես ժառանգություն է ստացել:
2015թ-ին նա հայտարարագրել է 15 միլիոն 475 հազար դրամ, 130 հազար ամերիկյան դոլար եւ 30 հազար եվրո դրամական միջոցներ: Բեգինյանի մեկ տարվա աշխատավարձը կազմել է վեց միլիոն 733 հազար 399 դրամ: ԴԱՀԿ պետի տեղակալը եկամուտ է ունեցել նաեւ ստացված փախառություններից՝ չորս միլիոն 706 հազար դրամի, հազար 999 դոլարի եւ 16, 61 եվրոյի չափով: Ինչպես նաեւ նրա եկամուտների շարքն է լրացրել որպես ժառանգություն ստաված 25 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Բեգինյանը արդարադատության նախարարի հրամանով դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ է նշանակվել 2013 թվականի հունվարի 17-ին: