Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման գործընթացը մեկնարկել է
КУЛЬТУРАՅոթ նախարարությունների շենքի հարակից այգում շինարարական աշխատանքներ են սկսվել: Շինարարները Past.am-ին տեղեկացրին, որ մեկնարկել են Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման աշխատանքները: Այս պահին պատրաստվում է արձանի պատվանդանը:
Հիշեցնենք, որ այգում Նժդեհի արձան տեղադրելու վերաբերյալ որոշում է կայացվել 2014 թվականին, Երեւանի ավագանու նիստում: Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի եւ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը (երկրորդ լուսանկարում)։ Նժդեհի արձանն ունենալու է 5 մետր 70 սանտիմետր բարձրություն: Արձանի տեղադրումը նախատեսված էր իրականացնել 2015 թվականի աշնանը, բայց, ինչպես հայտնեցին շինարարները, դա տեղի կունենա առաջիկա երկու ամիսների ընթացքում:

1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



