Բելգիայի ԱԷԿ-ներից մեկի անվտանգության աշխատակիցը սպանվել է, անցագիրը` գողացվել
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի «Տիանժ» ատոմային էլեկտրակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը սպանվել է, իսկ նրա անցագիրը` գողացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Derniere heure պարբերականը:
Սպանությունը տեղի է ունեցել Շարլեռուա քաղաքում: Անվտանգության աշխատակիցն իր շան հետ քայլելիս է եղել, երբ սպանվել է, իսկ նրա անցագիրը, որով նա կարող է մուտք գործել ատոմային էլեկտրոկայան, գողացվել է:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ ահաբեկիչները հարձակում են նախապատրաստել բելգիական ատոմային էլեկտրակայանների վրա (դրանք երկուսն են` «Տիանժ» և «Դուլ»): Բացի այդ հաղորդվում էր, որ Բրյուսելի ահաբեկչություններից հետո Բելգիայի դաշնային գործակալությունը մի շարք աշխատակիցների զրկել է ԱԷԿ մուտք գործելու հնարավորությունից:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



