Բելգիայի վարչապետի կայքը ենթարկվել է կիբեր հարձակման
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական կայքը ենթարկվել է կիբեր հարձակման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է «Բելգա» գործակալությունը:
Կիբեր հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Down-Sec հաքերային խումբը: Վերջինս «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ հարձակումը կապված է Բրյուսելի ահաբեկչության ժամանակ երկրի իշխանությունների գործողությունների հետ: Նրանք կոչ են արել վարչապետին հրաժարական տալ` «անպատասխանատվություն» որակելով ահաբեկչությունից օրեր անց երկրում ահաբեկչության սպառնալիքի իջեցումը:
Լուսանկարը` EPA
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



