«Ժամանակ». 4 օր է՝ Երևանի 9 համարի տրոլեյբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
ОБЩЕСТВО«Արդեն 4 օր է՝ Երևանի 9 համարի տրոլեյբուսների վարորդները գործադուլ են հայտարարել, որոշները աշխատանքից ազատման դիմումներ են գրել, քանի որ երթուղին շահագործողները վարորդներից պահանջում են աշխատել 16-17 ժամ: Գործադուլավոր վարորդները երեկ «Ժամանակին» տեղեկացրին, որ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ կողմից նոր հրաման է եղել, որով պահանջվում է աշխատել 16-17 ժամ, որ քաղաքացիները փողոցում չմնան: «Բայց էդքան աշխատելուց հետո մեզ ո՞վ է տուն տանելու: Մենք ի վիճակի չենք, ասում ենք դրա մասին, բայց մեզ պատասխանում են՝ եթե ի վիճակի չեք, դիմում գրեք, գնացեք: Արդյունքում մենք հայտնվել ենք անգործ ու անօգնական վիճակում», - թերթի փոխանցմամբ վրդովված ասել են գործադուլավոր վարորդները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
4
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»
5
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»



