Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շարմազանովը հավատում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչում

СПОРТ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավատում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ունի բոլոր հնարավորությունները աշխարհի 2018թ. առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու համար: «Ես հավատում եմ, որ մեր թիմը կարող է հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Ես բոլորին էլ խորհուրդ եմ տալիս հավաÕ �ալ դրան, այլ ոչ թե մի փոքր պարտությունից հիասթափվել: Ինչպես ասում են՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում ծնողներ ունի: Երբ մենք հաղթում ենք, բոլորը հաղթանակի տերն են, իսկ երբ պարտվում ենք բոլորը հիշում են միայն գլխավոր մարզչին և ֆեդերացիայի նախագահին: Մենք բոլորս պետք է միասնական լինենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ մարտի 25-ին կայացած Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը ցույց է տվել, որ Հայաստանն ունի հեռանկարային հավաքական: «Հիմա Եվրոպայում թույլ թիմեր չկան: Սա 1960թվականը չէ, որ 8:0, 7:0 հաշիվներ գրանցվեն: Եթե նայեք, այն ժամանակներում Երևանի «Արարատ»-ը Կիպրոսի թիմին 9:0 հաղթում էր: Այսօր կա նման եվրոպական թիմ, որ նման հաշվով հաղթի: Հիմա նույնիսկ «Ռեալ Մադրիդ»-ը չի կարող Կիպրոսի թիմին 9:0 հաշվով հաղթել: Ֆուտբոլը շատ է զարգացել, թիմերի մակարդակները հավասարվել են: Եվրոպայում թույլ թիմեր չկան, և այդ իմաստով, եթե մենք անգամ չհաÕ �տնվենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում,  պետք չէ ասել, որ մենք ձախողվել ենք: Մեր խմբում ո՞րն է թույլ թիմ: Սկսած Ղազախստանից՝ բոլորն էլ ուժեղ թիմեր են: Ռումինիա՞ն է թույլ թիմ, թե՞ Լեհաստանը: Չկան թույլ թիմեր: Այսինքն, ամեն ինչ կախված է մեր ֆուտբոլիստների տեխնիկական ֆունկցիոնալ պատրաստվածությունից ու հոգեբանական վիճակից»,- ընդգծեց Էդուարդ 
Շարմազանովը:  

ԱԺ փոխնախագահը խոսեց նաև Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման մասին: «Ես կարծում եմ, որ լավ ու հետաքրքիր խաղ էր: Կարող ենք ասել, որ Վարուժան Սուքիասյանը թիմի խաղում հետաքրքիր նորամուծություններ մտցրեց: Գոռ Մալաքյանը և Դավիթ Մանոյանը շատ լավ խաղացին հենակետային կիսապաշտպանի գոտում: Հետաքրքրիր էր Տիգրան Բարսեղյանի խաղը, ով 10 րոպե խաղաց, բայց երևաց, որ գրագետ ֆուտբոլիստ է: Հարոյանն ու Անդոնյանը շատ լավ խաղացին: Կարևորն այն է, որ շատ կոպիտ սխալներ թույլ չտվեցին: Նաև դարպասապահը լավ խաղաց: Ինձ համար այս խաղում հետաքրքրիր նորամուծուÕ �յուն էր հենակետային կիսապաշտպանի դիրքում Մանոյան-Մալաքյան զույգի համակցումը և դարպասապահի լավ խաղը»,- նշեց Շարմազանովը:

Հարցին՝ Բելառուսի հետ խաղում չի՞ զգացվել Յուրա Մովսիսյանի, Ռոբերտ Արզումանյանի և Գևորգ Կասպարովի բացակայությունը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես շատ բարձր եմ գնահատում թե Յուրայի, թե Կասպարովի, թե Ռոբերտ Արզումանյանի ծառայությունները մեր հավաքականին: Սակայն մարզիչն է որոշում՝ ում բերի հավաքական: Եվ նաև մենք ունեցել ենք խաղեր, երբ խաղացել ենք մարտական կազմով և պարտվել ենք տարբեր թիմերի: Այստեղ կարևոր է նոր էջից սկսել: Ես Վարուժան Սուքիասյանին նաև որպես ֆուտբոլիստ եմ շատ լավ հիշում: Վարուժան Սուքիասյանը լավ, գրագետ մարզիչ է: Նա նախկինում էլ մարզել է Հայաստանի հավաքականը: Ես շատ լավ ծանոթ եմ նաև նրա մարդկային որակներին: Այստեղ հոգեբանական խնդիր կա, և ես համոզված եմ, որ Վարուժան Սուքիասյանը կկարողանա մեր թիմին համախմբել, որովհետև նա երկար տարիներ խաղացել է, եղել է «Կոտայք» ակումբի ավագը և շատ լավ գիտի ֆուտբոլիստի հոգեբանությունը: Ես՝ որպես ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող մարդ, կարող եմ ասել, որ երեկ մեր թիմի խաղում ձեռագիր կար: Օրինակ, ես չէի սպասում, որ երեկ Սարկիսովը աջ եզրում կխաղար Օզբիլիսի փոխարեն, բայց նա լավ խաղաց: Մանուչարյանը շատ լավ խաղաց առաջ քաշ ված հարձակվողի դիրքում: Մխիթարյանի խաղը հետաքրքրիր էր: Կարևորն այն է, որ խաղի մեջ որակ կար, մնում է, որ տղաները համախմբվեն և նորմալ խաղան»:

Մարտի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ազգային թիմի դեմ: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի արդյունքով՝ չնայած որ հատկապես երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Բելառուսի դեմ ընկերական հանդիպումն առաջինն էր Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի համար: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստվել ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին, որը մեկնարկելու է ընթացիկ տարվա սÕ �պտեմբերին: Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված են Լեհաստանի, Ռումինիայի, Ղազախստանի, Դանիայի և Մոնտենեգրոյի ազգային ընտրանիները:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%