Facebook-ում տեղադրված լուսանկարների 77%-ում մարդիկ ալկոհոլի ազդեցության տակ են գտնվում
ЛАЙФՄասնագետների անցկացրած հաշվարկների արդյունքում պարզվել է, որ Facebook սոցիալական կայքում տեղադրված 75%–ից ավելի լուսանկարներում մարդիկ գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ: Ինչպես տեղեկացնում է Fox News-ը` հատկապես ուշագրավ են բրիտանացիների լուսանկարները:
Հետազոտությունն անցկացրած խմբի ղեկավարի կարծիքով` քանի որ այսօր հասարակությունն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ինտերնետում, հետազոտության հիմնական նպատակն էր` պարզել, թե ինչպես է այդ ժամանակն օգտագործվում, իսկ դրա լավագույն միջոցն էր` ուսումնասիրել բաժանորդների լուսանկարները:
Հավելենք, որ համաձայն մեկ այլ հաշվարկի` Facebook-ի բաժանորդների մոտ 12%-ը արգելափակում են իրենց լուսանկարները, 50%-ը թույլատրում են միայն ընկերներին, իսկ 28%-ը` հասանելի են դարձնում բոլորին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



