Վնասվածքներ պատճառողին հայտնաբերեցին
ОБЩЕСТВОՄարտի 23-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Միքայել Ս.-ն և հայտնել, որ ծեծի է ենթարկվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի Ն. Շենգավիթի 5 փողոցի թիվ 15Ա հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել Միքայել Ս.-ի մարմնի տարբեր մասերին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1992 թ. ծնված Գոռ Հ.-ն, ով ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 24-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



