Հորդանանի թագավորը Եվրոպայում ահաբեկչությունների մեջ թուրքական հետք է տեսնում
МЕЖДУНАРОДНОЕՀորդանանի թագավոր Աբդալլա 2-րդ իբն Հուսեյինը ամերիկացի օրենսդիրներին զգուշացրել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վտանգավորության մասին:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին ասված է միապետի և պաշտոնյաների հանդիպման սղագրության մեջ, որը հայտնվել է The Guardian-և տրամադրության տակ։
Խոսակցությունը, պարբերականի փոխանցմամբ, կայացել է հունվարի սկզբին: Դրանց մասնակցել են սենատորներ Ջոն ՄքՔեյնը և Բոբ Քորքերը:
Մասնավորապես Աբդալլան մի քանի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մերձավոր Արևելքում վարած քաղաքականության վերաբերյալ:
Նրա խոսքով՝ պետության ղեկավարը «հավատում է, որ տարածաշրջանի խնդիրները լուծվում է ծայրահեղական իսլամի մեթոդներով»:
Բացի այդ, միապետը հաղորդել է, որ Եվրոպայում ահաբեկչությունները Անկարայի քաղաքականության մասն են կազմում, սակայն Թուրքիան միշտ «ջրից չոր է դուրս գալիս»:
Վերջին կես տարում Եվրոպայում մի շարք խոշոր ահաբեկչություններ են տեղի ունեցել: Դրանցից վերջինը մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած պայթյուններն էին, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 30, վիրավորվեց մոտ 300 մարդ:



