Բելգիայում բացառել են ԱԷԿ-ի անվտանգության աշխատակցի սպանության մեջ ահաբեկչական հետքը
МЕЖДУНАРОДНОЕԲելգիական Շարլերուա քաղաքի դատախազությունը բացառել է ահաբեկչական հետքը Տիանժ ատոմակայանի անվտանգության աշխատակցի սպանության մեջ, հաղորդում է ТАСС-ը:
«Տվյալ գործում ահաբեկչական հետքը չի դիտարկվում»,- հայտարարել են դատախազության աշխատակիցները՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նրանք նաև հրաժարվել են լրացուցիչ մեկնաբանություններ տրամադրել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգիայում սպանվել է ատոմակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը, իսկ նրա անցագիրը, որով հնարավոր է ԱԷԿ մտնել, գողացել են:
ԱԷԿ-ի անվտանգության աշխատակիցը սպանվել է Շարլերուա շրջանում, որտեղ զբոսնելիս է եղել շան հետ:
Ավելի վաղ La Derniere Heure պարբերականը հաղորդել էր, որ բրյուսելյան ահաբեկիչների նախնական թիրախը եղել է հենց ԱԷԿ-ը, սակայն վերջերս փարիզյան հարձակման մասնակից Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը նրանց ստիպել է գործել ավելի արագ և պայթյուններ իրականացնել մետրոյում և օդանավակայանում։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է ավելի քան 30 մարդ, ևս 250-ը ստացել է վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:



