Կանայք ավելի հազվադեպ են սելֆի անում ղեկին, քան տղամարդիկ
ЛАЙФNews.am-ը գրում է.
Կանայք երկու անգամ ավելի քիչ են սելֆի անում ղեկին, քան տղամարդիկ: Նման տվյալներ են ստացվել Պրոֆեսիոնալ վարելու բրիտանական ինստիտուտի (The Institute of Advanced Motorists (IAM) անցկացրած հարցումից: Նշվել է, որ անկախ նրանից, թե ով է դրանով զբաղվում, այն նույնքան վտանգավոր է, որքան ոչ սթափ վիճակում մեքենա վարելը:
«Հարցվածների 10 տոկոսը խոստովանել է, որ վերջին մեկ ամսում սելֆի է արել ղեկին: Նրանց 15 տոկոսը 18-24 տարեկան են, իսկ 19 տոկոսը՝ 25-35 տարեկան»,-ասված է IAM-ի հետազոտության մեջ:
Որքան էլ տարօրինակ է, կանայք ավելի զուսպ են այդ հարցում, քան տղամարդիկ. Վերջին ամսում կանանց միայն 5 տոկոսն է սելֆի արել ղեկին, մինչդեռ տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը 12 տոկոսի է հասնում:
Բացի այդ, հարցման մասնակիցների 8 տոկոսը խոստովանել է, որ մեքենա վարելիս օգտվել է տեսազանգերի ծառայությունից՝ Skype-ի միջոցով, ինչը 16 տոկոսով ավելի բարձր է նախորդ հարցման համեմատությամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



