Լահորում պայթյունի հետեւաանքով զոհվածների թիվը հասել է 70-ի, գրեթե 30-ը երեխաներ են
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի Լահոր քաղաքում մահապարտի իրականացրած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 70 մարդ, որոնցից 29-ը երեխաներ են, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ ոստիկանության կոմիսարի տեղակալ Մոհամեդ Ուսմանը հայտնել էր, որ վիրավորների թիվը գերազանցել է 190-ը :
Պայթյունը որոտացել է կիրակի առավոտյան քաղաքի կենտրոնում՝ Գուլշան- ի- Իկբալ այգու կողքին գտնվող ավտոկայանատեղիում, մանկական խաղահրապարակից մի քանի մետր հեռավորության վրա, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Այդ վայրում շատ քրիստոնյաներ կային, որոնք ընտանիքներով հավաքվել էին՝ Զատիկը նշելու:
Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Թալիբան» շարժումը, ընդ որում թալիբների ներկայացուցիչը հատուկ շեշտել է, որ հարձակումը միտումնավոր է կազմակերպվել քաղաքի այն մասում, որտեղ շատ քրիստոնյաներ են ապրում:
Լահորում բոլոր հիվանդանոցները անցել են արտակարգ ռեժիմով աշխատանքի: Անվտանգությունը պահպանելու համար այդ տարածք են բերվել բանակի ուժերը:
Ռեգիոնի իշխանությունները սուգ են հայտարարել, որը կշարունակվի երեք օր:



