Թբիլիսիում հրդեհ Է բռնկել Էկոնոմիկայի նախարարության շենքում
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության շենքում մարտի 28-ի առավոտյան բռնկած հրդեհի հետեւանքով մեկ մարդ Է տուժել:
Ինչպես լրագրողներին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, հրշեջ ծառայությունն Էկոնոմիկայի նախարարությունից կանչն ստացել Է ժամը 06:05-ին:
Ծառայության տվյալներով՝ հրդեհի մարմանը մասնակցել Է 11 հրշեջ բրիգադ, ներկայում հրդեհը տեղափակված Է: Մինչեւ 500 քառակուսի մետր տարածք Է այրվել վեցերորդ եւ յոթերորդ հարկերում: Ինչպես ենթադրում են գրետեսչությունում, հրդեհի պատճառ կարող Էր դառնալ կարճ միացումը:
Էկոնոմիկայի նախարարությունում լրագրողներին հայտնել են, որ հրդեհից տուժել Է հավաքարարուհին: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, նախարարության աշխատակիցներին առայժմ թույլ չեն տալիս մտնել շենք, որտեղ դեռեւս գտնվում են հրշեջները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը



